«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի ՝ փարիզցիները հետևում են ուրուգվայցու շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ են պայմանագիր ստորագրել 33-ամյա հարձակվողի հետ:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոեմանը հեռախոսով կապվել է ֆուտբոլիստի հետ և հասկացրել, որ ֆուտբոլիստը չի մտնում իր ծրագրերի մեջ: