«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի օգնի Լեհաստանի ազգային հավաքականին՝ Ազգերի լիգայի առաջիկա խաղերին: Լեհաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկային խաղերում կմրցի Հոլանդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ:
«Միասին որոշեցինք, որ այժմ նրա համար ավելի լավ է ֆիզիկապես և հոգեպես մի փոքր հանգստանալ: Նա նաև առջևում ևս մեկ ծանրաբեռնված մրցաշրջան ունի: Լեվանդովսկին, անշուշտ, մնում է մեր ավագը և հիմնական խաղացողը»,-Լեհաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Եժի Բժեչեկի խոսքերն է մեջբերում Bild-ը: