«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ 1-0 հաշվով տարած հաղթանակը:
«Միշտ երազեք: Երբեք մի հանձնվեք, երբ ձախողվում եք: Քրտնաջան աշխատեք՝ ձեր նպատակին հասնելու համար», — գրել է լեհ ֆուտբոլիստը Թվիթերում:
Never stop dreaming. Never give up when you fail. Work hard to achieve your goal🏆💪 @fcbayern #MiaSanMia pic.twitter.com/iYTD8ROYoK
— Robert Lewandowski (@lewy_official) August 23, 2020
Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով հաղթել է երեք մրցաշարերում և դարձել է յուրաքանչյուր մրցաշարի լավագույն ռմբարկու: 32-ամյա լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում դարձել է 34 գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայում՝ 15, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 6: