«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Դեյվիսը ֆուտբոլի Հուսեյն Բոլտն է: Նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է:
Այդ տղան ֆանտաստիկ արագություն ունի: Լավ է, որ ժամանակին ավարտեցի կարիերաս և չհանդիպեցի նրան խաղադաշտում»,-ասել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք ՝ բացի Չեմպիոնների լիգայից, Դեյվիսն այս մրցաշրջանում հաղթեց Գերմանիայի առաջնությունը և գավաթը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 29 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի հեղինակ: