Ֆրանսիական ՊՍժ-ի հարձակվող Նեյմարն իր Twitter-յան էջում շնորհավորել է «Բայերին» ՝ ՉԼ-ն հաղթելու կապակցությամբ:
«Մենք պայքարեցինք մինչև վերջ, սակայն, նրանք այսօր ավելի ուժեղ էին:
Շնորհավորում եմ ՝ «Բայերին»»,- գրել է Նեյմարը:
Բրազիլացու այս վրիպակն անհետք չի անցել: «Բայերի» Twitter-յան պաշտոնական էջը շնորհակալություն է հայտնել 28-ամյա բրազիլացուն:
«Շնորհակալ ենք, Նեյմար: Իհարկե, չգիտենք ՝ ինչու ես մեզ շնորհավորում: Թիմն այժմ արձակուրդում է գտնվում և զբաղված է FIFA 20 խաղալով»,- գրված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ կայացած եզրափակչում «Բավարիան» հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ (1-0):