Մեկնարկել է Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունը:
Մեկնարկային տուրում հաղթանակներ են տարել Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Համբարձումյանի ու Գևորգ Ղազարյանի թիմերը:
Համբարձումյանի «Անորտոսիսը» 3-1 հաշվով տնային հաղթանակի է հասել, Համբարձումյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ «ԱԵԼ Լիմասոլն» արտագնա խաղում հաղթել է 2-1 հաշվով: Ղազարյանը, նույնիսկ, հայտավորված չի եղել խաղին: