Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Փյունիկն» ընդունել էր «Ուրարտուին»:
Խաղն անցավ իներտ պայքարում, քիչ գոլային պահերով և ավարտվեց 0-0 հաշվով: Օսեյանի թիմը երկրորդ անընդմեջ խաղում չի հաղթում. առաջին տուրում 0-1 հաշվով պարտվել էր «Արարատին»:
«Ուրարտուն» խաղադաշտում առաջին միավորը վաստակեց: 2 տուրից հետո «Փյունիկն» ունի 1 միավոր, իսկ «Ուրարտուն»՝ 4: