Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց «Փյունիկի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը խաղի 26-րդ րոպեին բացեց «Նոայի» ռուս կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը, 4 րոպե անց Արթուր Միրանյանը հավասարեցրեց հաշիվը, բայց երկրորդ կեսի 60-րդ րոպեին Լավրիշչևը ևս մեկ գոլ ուղարկեց «Փյունիկի» դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Նշենք՝ 82-րդ րոպեից Ալեքսանդր Տարխանովի թիմը խաղում էր 10 հոգով։
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» ԲԽ-ի մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Փյունիկին»՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր։ Իսկ «Փյունիկը» 9 միավորով 7-րդ տեղում է։