Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը, հայտնում է МК-ն:
Բոլյանի դին գտել են իր մեքենայի մեջ, որը կանգնած է եղել ավտոկայանատեղում:
Աշոտը թայբոքսինգի WPKA վարկածով աշխարհի եռակի չեմպիոն է, IPMTF վարկածով աշխարհի գավաթակիչ: Ընդհանուր միջազգային մրցաշարերի 17-ամյա հաղթող է: Տիտղոսակիր մարզիկը նաև ռեկորդակիր է հարվածների արագությամբ, նա վայրկյանի ընթացքում 11 հարված է կատարել` 8-ը ձեռքով, 3-ը ոտքով:
Բոլյանը 2004 թվականին ավարտել է կարիերան: Նա գլխավորել է Համահայկական կոնգրեսի սպորտի բաժինը: