Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է Եվրոպա լիգայի արծաթե մեդալից:
27-ամյա հարձակվողը այնքան է հուզվել պարտությունից, որ չի ցանկացել ստանալ սփոփիչ մեդալը:
Հիշեցնենք, որ «Սևիլյայի» դեմ հանդիպման ընթացքում (3-2) նա դարձավ գոլի և ինքնագոլի հեղինակ:
Հավելենք, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը: