Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Վանը» համալրում ունի: Ակումբը պայմանագիր է կնքել իվուարցի 22-ամյա կիսապաշտպան Մայքլ Գնոլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Վանի» մամուլի ծառայությունը:
Մայքլի վերջին ակումբներն էին Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող «Սլուցկը» և Էստոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Տրանս Նարվան»։