Կյանքից հեռացել է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը: 61-ամյա Բաղդասարովը մահացել է ՌԴ հիվանդանոցներից մեկում:
Նա օրեր առաջ սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց և մինչև մահը գտնվել էր կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ Միխայիլ Բաղդասարովը «Միկա» ակումբի հիմնադիրն էր: Ակումբը 16 մրցաշրջան է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում (2000-2016 թվականներին):