ՀՖՖ-ն հրապարակել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի երկրորդ տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։
«Փյունիկ» — «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Աննա Թադևոսյանը։
Հավելենք, որ երկրորդ տուրի «Փյունիկ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 23-ին և կմեկնարկի ժամը 19։30-ին։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խաղը կանցկացվի առանց հանդիսականների: