«Ուոթֆորդի» հարձակվող Ժերար Դեուլոֆեուն խոսել է «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին:
«Ես կարող եմ պատմել Կումանի մասին՝ հիմնվելով իմ անձնական փորձի վրա, բայց ասելու գրեթե ոչինչ չունեմ: Նա որպես մարզիչ ինձ ոչինչ չի տվել: Ես դժբախտ էի, խնդրեցի հեռանալ ու տեղափոխվել «Միլան»:
Տեսնենք՝ նա ինչպես իրեն կդրսևորի «Կամպ-Նոուում»: Բայց, եթե անկեղծ, ինձ չի մտահոգում «Բարսելոնայում» իրավիճակը»,- Դեուլոֆեուի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Դեուլոֆեուն Կումանի գլխավորությամբ հանդես է եկել «Էվերթոնում» 2016-17 թվականներին: