«Ռոմայի» դարպասապահ Անտոնիո Միրանտեն հայտնել է, որ վարակվել է կորանավիրուսով:
«Ողջույն բոլորին: Ինչպես ձեզնից ոմանք, գուցե, արդեն գիտեն, կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է: Ես ինձ լավ եմ զգում, ախտանշաններ չունեմ: Ես ինքնամեկուսացած եմ, հուսով եմ՝ շուտով կապաքինվեմ և հնարավորինս շուտ կսկսեմ նոր մրցաշրջանի նախապատրաստությունը թիմակիցներիս հետ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- ասել է Միրանտեն Instagram-ի էջում հրապարակած տեսանյութում:
37-ամյա Միրանտեն «Յուվենտուսի» սան է: Նա «Ռոմա» է տեղափոխվել 2018 թվականին «Բոլոնիայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 մլն եվրո: Ավարտված մրցաշրջանում Միրանտեն Իտալիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել, որոնցում 5 գոլ է բաց թողել: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: