Քսանամյա ամերիկացի մարմնամարզուհի Մելանի Կոուլմանը մահացել է Հարավային Կոնեկտիկուտի համալսարանում՝ մարզումների ժամանակ զուգափայտերից վայր ընկնելուց 2 օր անց: Այս մասին հայտնում է ctpost.com-ը :
Վարժությունների էլեմենտներից մեկի ժամանակ մարմնամարզուհին չի կարողացել բռնել զուգափայտերից, վայր է ընկել և լրջորեն վնասել ողնաշարը:
Մելանիին հիվանդանոց են հասցրել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Կոուլմանը մարմնամարզիկների թիմի ավագն էր և պետական ծրագրով օլիմպիական ատլետների նախապատրաստման մասնակից: Նախորդ տարի Մելանիի հաջողությունները գնահատվել էին ԱՄՆ մարմնամարզության Ֆեդերացիայում:
«Նրա մարզիչն ու դասավանդողները նրան բնութագրում են որպես առանձնահատուկ երիտասարդ աղջկա, ով հավասարապես հաջողությունների էր հասնում և՛ դասերի, և՛ մրցումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունները ընտանիքին և ընկերներին»,- ասել է համալսարանի ռեկտոր Ջո Բերտոլինոն: