Հայտնի է դարձել՝ ինչի պատճառով է Անգլիայի հավաքականի ճամբարում կոնֆլիկտ առաջացել կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի և պաշտպան Ջո Գոմեսի միջև:
Ինչպես հայտարարել է լրագրող Ռոբ Դորսեթը Sky Sports-ի եթերում՝ Ստերլինգը Գոմեսին ասել է. «Դու հիմա քեզ զիլ տղա ես զգում, չէ՞»:
Լրագրողը նաև նշել է, որ բոլորը ծիծաղել են՝ կարծելով, թե դա կատակ է, սակայն «Ման. Սիթիի» ֆուտբոլիստը չի ժպտացել, այլ մոտեցել է Գոմեսին ու բռնել նրա պարանոցից: Դա էլ հրահրել է բախումը: «Լիվերպուլի» պաշտպանն ագրեսիվ է արձագանքել, նրանց բաժանել են խաղընկերները:
Հիշեցնենք, որ այդ միջադեպի պատճառով Ստերլինգին հեռացրել են Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Մոնտենեգրոյի հետ խաղից: