ՌՊԼ-ի 3-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ կեսում հյուրերը նախ հավասարեցրեցին, այնուհետև հաշվի հավասարակշռությունը թեքեցին իրենց կողմը: Հանդիպման վերջնամասում «Սոչին» ևս 2 գոլ խփեց ու հաղթանակ տարավ:
Այս հաղթանակից հետո «Սոչին» 5 միավորով 4-րդն է, Հիշեցնենք, որ թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:























































