«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, այժմ հեռուստատեսային փորձագետ Գարի Նևիլը մեկնաբանել է «Լիվերպուլի» ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:
«Պետք է առանձնահատուկ թիմ լինել 2 անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալու, դրանիցից մեկում հաղթելու համար, մինչև վերջին տուրը «Մանչեսթեր Սիթիին» հետապնդելու համար: «Լիվերպուլը» չեմպիոնական խաղ է ցուցադրում վերջին 18 ամիսների ընթացքում:
Այո, նրանք կարող են կորցնել միավորների առավելությունը, «Սիթին» կարող է հասնել նրանց, կարող է արտասովոր բան տեղի ունենալ «Չելսիի» կամ «Լեսթերի» հետ, բայց դրան հավատալը գնալով նվազում է», – Նևիլի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
«Լիվերպուլը» 12 խաղում հավաքած 34 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: