«Բարսելոնայում» կրկին վերադարձել են Նեյմարի տրասնֆերը ձևակերպելու գաղափարին: Ըստ Diario Sport-ի, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն որոշել է փոխել տրանսֆերային ծրագրերը:
Մեկ ամիս առաջ «Բարսելոնան» բարձր գնի պատճառով հրաժարվեց Նեյմարի տրանսֆերից և կենտրոնացավ«Ինտերի» հարձակվողի՝ Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու փորձի վրա:
Այժմ «Բարսելոնան» կփորձի Անտուան Գրիզմանին ներառել Նեյմարի տրանսֆերի գործարքի մեջ: Կատալոնիայում կարծում են, որ 50-60 միլիոն եվրո հավելավճարով նման առաջարկը կհետաքրքրի փարիզյան ակումբին: Հատկապես, եթե բրազիլացին ճնշում է գործադրում ակումբի վրա և ցանկություն է հայտնում վերադառնալ «Բարսելոնա»:
Նաև կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Գրիզմանը ևս համաձայն կլինի Փարիզ տեղափոխվելուն։ Բարտոմեուն ակնկալում է, որ Նեյմարի վերադարձը կփոխի երկրպագուների վերաբերմունքը ակումբի ներկայիս ղեկավարության նկատմամբ: