Մոսկվայում, մարզման ժամանակ մահացել է 17-ամյա ռուս պատանի ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստը մարզվելիս է եղել «Ռուբլյովո» ստադիոնում: Տղան մարզվելիս է եղել խաղընկերների հետ, երբ կորցրել է գիտակցությունն ու ընկել, իսկ հետո նրա մոտ ցնցումներ են սկսվել:
Տղային հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
























































