Երեկ՝ օգոստոսի 14-ին, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պարտվել է աշխարհի 116-րդ ռակետ Շելբի Ռոջերսին Լեկսինգտոնի մրցաշարի քառորդ եզրափակչում: Grand Slam-ի մրցումների 23-ակի հաղթողը կարիերայի ընթացքում 4-րդ անգամ է պարտվել թենիսիստուհու, որը ներառված չէ WTA-ի վարկանիշի թոփ-100-յակում:
Ռոջերսն իր հերթին 3-րդ անգամ է հաղթել թենիսիստուհու, որը ներկայացնում է թոփ-10-ը: Ավելի վաղ նա Australian Open 2017-ում հաղթել էր Սիմոնա Հալեպին, իսկ Rogers Cup 2014-ում՝ Էժենի Բուշարին:
Հաջորդ տուրում Շելբին կմրցի Հիլ Բելեն Թայհմանի հետ, որը ներկայացնում է Շվեյցարիան: Լեկսինգտոնի մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 10-ին և կտևի մինչև օգոստոսի 16-ը: ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը 202 հազար դոլար է կազմում: