Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռիվալդոյի որդին՝ Ռիվալդինյոն, ռումինական «Վիտորուլից» տեղափոխվել է լեհական «Կրակովիա»։ Այդ մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Ռիվալդինյոն հայտնվել է Կիևի «Դինամոյի» հետաքրքրությունների ոլորտում, որի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում էր ամրապնդել «Դինամոյի» հարձակման գիծը բրազիլացի հարձակվողի միջոցով:
Ֆուտբոլիստին հավակնում էր նաև լեհական «Լեգիան», սակայն նա նախընտրեց կարիերան շարունակել «Կրակովիայում»։