«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ատալանտայի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի մասին։ Ֆրանսիացին կոճի վնասվածք ուներ։
«Եթե Մբապեն այսօր լավ մարզում ունենա, ու արտակարգ որևէ բան չլինի, նա կլինի թիմի հետ վաղը։ Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է։ Մենք ուրախ ենք, որ ունենք հնարավորություն վաղվա խաղն ավարտել նրա հետ»,-Տուխելի խոսքն է մեջբերում Goal-ը։
Տուխելը խոսել է նաև Նեյմարի վրա առկա ճնշման մասին․
«Ես տպավորություն ունեմ, որ նրա վրա միշտ ճնշում կա։ Սակայն նա սիրում է դա։ Նա սովոր է խաղալ ճնշման տակ»,-ասել է Տուխելը։
«Ատալանտա» — «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կկայանա վաղը ու կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։