Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով ժամանակին խաղացել է «Բավարիայի» և «Բայերի» կազմում, խոստովանել է, ովքեր են հանդիանում իր կարիերայի լավագույն մարզիչները:
«Հայնկեսի շնորհիվ ես դարձա ավելի վստահ: Նա դրեց իմ կարիերայի հիմքը:
Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա Պեպը ինձ հասցրեց նոր մակարդակի, իսկ Զիդանի գլխավորությամբ ես ունեցա իմ կարիերայի ամենահաջող հատվածը », — մեջբերում է Կրոսին Mundo Deportivo-ն: