Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Մոնակոյի» 19-ամյա ֆուտբոլիստ Բենուա Բադյաշիլին, տեղեկացնում է Sport Witness-ը:
Այն բանից հետո, երբ անգլիական ակումբը չկարողացավ գնել «Նապոլիի» պաշտպան Կուլիբալիին, «կարմիր սատանաները» կենտրոնացել են Բադյաշիլին ձեռք բերելու վրա:
Հիշեցնենք ՝ դեռ երեք տարի առաջ, երբ Ժոզե Մոուրնյուն գլխավորում էր ՄՅՈւ-ն, նա ցանկանում էր գնել պատանի ֆուտբոլիստին:
«Մոնակոյի» հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է 2024 թվականին:
19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: