«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտեի մասին: Նշվում է, որ մերսիսայդցիները ցանկանում են թիմ հրավիրել հոլանդացի մասնագետին։
«Արնե Սլոտն այս պահին հոլանդացի լավագույն մարզիչներից մեկն է: Իր խաղաոճով ու փիլիսոփայությամբ նա կարող է դառնալ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։ Բայց ես լսել եմ, որ դեռ ոչինչ որոշված չէ։ Կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք դրա վրա կկենտրոնանանք հաջորդ մրցաշրջանում, որը դեռ շատ հեռու է»,- Վան Դեյկի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ։