«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին կշարունակի աշխատել ակումբում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Չավին կշարունակի զաբեցնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա ինձ վստահեցրեց, որ շարունակելու զարգացնել մեր նախագիծը: Կայունությունը հաջող նախագծերի գրավականն է: Նրա բոլոր մտքերը «Բարսայի» հետ են կապված»,- ասել է Լապորտան:
44-ամյա Չավին տարեսկզբին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»: Իսպանացին թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
32 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 70 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 11 միավորով։