«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է հարձակվող Ռաֆայել Լեաուի և պաշտպան Թեո Էրնանդեսի խաղը։
«Առանց նրանց թիմն անմիջապես կորցնում է իր ներուժի 60 տոկոսը: Նրանք հսկայական պոտենցիալ ունեն, բայց չես կարող իմանալ, թե ինչպիսի հանդիպում կանցկացնեն։ Եվ սա կասկածներ է առաջացնում»,- Ֆաբիո Կապելոյի խոսքն է մեջբերել pianetamilan.it-ը։
«Միլանը» երկրորդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Ինտերը» Ա Սերիայի ավարտից 5 տուր առաջ դարձել է չեմպիոն։