ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է՝ ով կլինի թիմից հեռացած Տիագո Սիլվային փոխարինողը:
France Football-ի տեղեկացմամբ՝ գերմանացի մասնագետը թիմում ուզում է տեսնել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային: Մասնագետն արդեն խնդրել է ՊՍԺ-ի տնօրեն Լեոնարդոյին զբաղվել ավստրիացու տրանսֆերով:
Հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ «Բավարիան» չի կարողանում համաձայնության գալ Ալաբայի հետ նոր պայմանագրի շուրջ: Խաղացողն ինքը կնախընտրեր խաղալ Պրիմերայում, որտեղ նրանով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից:
Նրա շուկայական արժեքը 65 մլն եվրո է: