«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոստացել է, որ թիմն այլևս այս մրցաշրջանի պես շուտ չի լքի ԱՊԼ չեմպիոնության համար մրցավազքը։
«Անձամբ ես ուզում եմ ՄՅՈՒ-ի հետ հաղթել Պրեմիեր լիգան։ Կարծում եմ՝ մեր թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսի համար։ Միշտ փորձում ենք բոլոր ջանքերը ներդնել ակումբի համար, և այլևս չենք կարող որ թիմն էլ լինի, թույլ տալ, որ մրցաշրջանի ավարտից 7-10 տուր առաջ չեմպիոն դառնա։ Պետք է մինչև վերջ պայքարել։
Իհարկե, մենք երիտասարդ թիմ ունենք, բայց դա արդարացում չէ։ Այդ երիտասարդ խաղացողներն արդեն մի քանի մրցաշրջան խաղացել են, այնպես որ մյուս տարվանից պետք է պայքարել տիտղոսի համար։ Չգիտեմ կհաղթենք, թե ոչ, բայց վստահ եմ, որ պայքարը մինչև վերջ կլինի։ Դա իմ անձնական նպատակն է, բայց ենթադրում եմ, որ թիմակիցներս էլ են դա ուզում»,- Մատիչի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։