«Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան հայտնվել է «Բենևենտոյի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Corriere dello Sport-ը: Ա Սերիայի ուղեգիր նվաճած «Բենևենտոն» 30-ամյա կիսապաշտպանին առաջարկել է երկամյա պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տորինոն» և «Ատալանտան» ևս հետաքրքրված են Բոնավենտուրայի ծառայություններով:
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: