Ա Սերիայի 37-րդ տուրում ընթանում է «Սամպդորիա»- «Միլան» հանդիպումը։ Խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով 21:30-ին։ Հանդիպման 4-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչն առաջ է մղել հյուրերին։
Ինչպես հաղորդում է Gracenote Live-ը՝ այդ գոլը 38-ամյա շվեդ ֆուտբոլիստի համար 50-րդն էր Ա Սերիայում «Միլանի» կազմում։ Դրա շնորհից Իբրահիմովիչը դարձավ պատմության առաջին խաղացողը, որը Իտալիայի առաջնությունում միլանյան երկու ակումբների՝ «Միլանի» ու «Ինտերի» կազմերում ոչ պակաս, քան 50 գոլ է հեղինակել։ «Ինտերի» կազմում նա աչքի է ընկել 57 անգամ։
























































