Անխել-Ռուիս Կոտոռոն՝ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի բժիշկը, գնահատել է ATP Ամփոփիչ մրցաշարին աշխարհի առաջին ռակետի մասնակցության հավանականությունը: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 10-ից 17-ը: Նադալը երեկ՝ նոյեմբերի 5-ին, հայտնել էր, որ մտադիր է մասնակցել մրցաշարին՝ չնայած վնասվածքին:
«Մենք կավարտենք ապաքինման բոլոր պրոցեսները և կսպասենք շաբաթվա ավարտին: Հիմա Ռաֆան կարող է սկսել մարզումները: Օր օրի ավելի լավ կպատկերացնենք նրա ելույթների հավանականությունը: Շաբաթ կամ կիրակի օրը մենք հստակ կիմանանք», — Կոտոռոյի խոսքերն է մեջբերել El Pais-ը:
Նադալը միևնույն՝ «Անդրե Աղասի» խմբում է հայտնվել ռուս Դանիլ Մեդվեդևի, հույն Ստեֆանոս Ցիցիպասի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: Զվերևն Ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոնն է: