Ֆուտբոլի Ռումինիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Աստրա» — «Պոլիտեխնիկ» խաղում, որը տեղի է ունեցել նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, Ջուրջու քաղաքի «Մարին Անաստասովիչի» ստադիոնում և ավարտվել է 4:0 հաշվով, զավեշտալի գոլ է խփվել:
Դրվագներից մեկում հյուրերը խախտել են կանոնները տուգանային հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա։ Տանտերերի ֆուտբոլիստը, ուշադրություն չդարձնելով խոտածածկին պառկած թիմակցին, խաղարկել է գնդակը և փոխանցել հարձակվողին, որն էլ գոլի հեղինակ է դարձել:
— Drafts 2.0 (@drafts_2) November 4, 2019