«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այդ մասին հայտնում է Sportmediaset-ը։
«Ինտերի» ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել 2021 թվականի ամռանը: Այդ ժամանակ լրանում է արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Միլանցիները պատրաստ են հարձակվողին վճարել տարեկան 50 միլիոն եվրո:
Վերջերս հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի հայրը տուն է գնել Միլանում: