Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում կայացել է 7-րդ տուրը:
5 պարտիայում էլ գրանցվել են միայն հաղթանակներ: Տուրը հաղթական էր Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի, Տիգրան Հարությունյանի, Մանուել Պետրոսյանի ու Արթուր Դավթյանի համար:
Առաջատարը 6 միավորով Պետրոսյանն է, երկրորդ հորիզոնականը կիսող Հայկ Մարտիրոսյանն ու Արթուր Դավթյանն ունեն 4.5-ական միավոր: Շանթ Սարգսյանն ունի 4 միավոր, 3.5-ական միավոր ունեն Արման Միքայելյանն ու Դավիդ Շահինյանը: 3 միավոր ունեն Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Հարությունյանը: Աննա Սարգսյանն ունի 2.5 միավոր, իսկ աղյուսակը 0.5 միավորով եզրափակում է Արմեն Բարսեղյանը: