Անգլիական ցածր դիվիզիոններից մեկի շրջանակում կայացած «Բասֆորդ Յունայթեդ»-«Յունայթեդ օֆ Մանչեսթեր» խաղի ժամանակ սեփական կիսադաշտից գոլ է խփվել գլխի հարվածով։
Հազվադեպ գոլի հեղինակը դարձել է տանտերերի կենտրոնական պաշտպան Ստեֆան Գալինսկին։ Դրվագներից մեկում նա ընթացքից գլխով հարված է կատարել, հյուրերի դարպասապահն անվստահ է գործել ու գոլ ընդունել սեփական դարպասը։
Գալինսկին հաշիվը դարձրել է 2։1՝ հօգուտ իր թիմին։
«Բասֆորդ Յունայթեդ»-«Յունայթեդ օֆ Մանչեսթեր» հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով։ Նշենք «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» ակումբը ստեղծվել է 2005 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից։