«Բավարիայի» մամուլի քարտուղարությունը բացատրել է, թե ինչու թիմի նորեկ Լերոյ Սանեն չի լուսանկարվել 10 համարի մարզաշապիկով, որով ինքը հանդես է գալու մյունխենյան ակումբում.
«Սանեն տրանսֆերից հետո որոշել է 10 համարի մարզաշապիկը չօգտագործել լուսանկարվելիս՝ Կոուտինյուի հանդեպ հարգանքից ելնելով, որն այդ համարի ներքո դեռ հանդես է գալու Չեմպիոնների լիգայի մնացած խաղերում»,- ասվում է «Բավարիայի» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերն ընդհանուր առմամբ 60 մլն եվրո է արժեցել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» պետք է պատասխան խաղ անցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ: Առաջին խաղը, որը կայացել է Լոնդոնում, ավարտվել է մյունխենցիների՝ 3-0 հաշվով հաղթանակով: