NBA-ի «Ատլանտա» ակումբի 43-ամյա բասկետբոլիստ Վինս Քարթերը հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին:
Քարթերը NBA-ում անցկացրել է 22 մրցաշրջան, ինչը լիգայի ռեկորդ է: Ընդհանուր առմամբ, Քարթերը կանոնավոր առաջնություններում անցկացրել է 1.541 հանդիպում՝ վաստակելով միջինը 16,7 միավոր:
Քարթերը կարիերան սկսել է«Գոլդեն Սթեյթի» կազմում 1998-ին: «Տորոնտոյում» առաջին մրցաշրջանից հետո նա ճանաչվեց լավագույն նորեկ: Քարթերը խաղացել է «Տորոնտոյի» կազմում մինչև 2004 թվականը, իսկ հետո նա խաղացել է նաև Նյու Ջերսիում, Օրլանդոյում, Ֆենիքսում, Դալլասում, Մեմֆիսում և Սակրամենտոյում:
Հարձակվողը ութ անգամ մասնակցել է NBA Stars (Բոլոր աստղերի) հանդիպումներին:
























































