Երեքշաբթի`հունիսի 16-ին, «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց «Վերդերին» և առաջնության ավարտից 2 տուր առաջ նվաճեց Գերմանիայի չեմպիոնությունը: Մյունխենյան թիմը 8-րդ անգամ անընդմեջ հաղթեց Բունդեսլիգայում, և 30-րդ անգամ`ընդհանուր առմամբ:
Ներկայացնում ենք ֆոտոշարք, թե ինչպես դա տեղի ունեցավ.
Հանդիպման միակ գնդակը 43-րդ րոպեին հեղինակեց Ռոբերտ Լևանդովսկին: Ամենայն հավանականությամբ, նա կդառնա առաջնության լավագույն ռմբարկուն: Նա ընթացիկ առաջնությունում 31 անգամ է գրավել մրցակիցների դարպասները, երկրորդ տեղում ընթացող Տիմո Վերները («Լայպցիգ»)`25:
Ինչպես`Բունդեսլիգայի մնացած հանդիիպումները, «Վերդերի» ու «Բավարիայի» միջև խաղը ևս անցավ առանց հանդիսականների:
79-րդ րոպեին մրցավար Հարմ Օսմերսը հեռացրեց «Բավարիայի» կիսապաշտպան Ալֆոնս Դևիսին, բայց դա «Վերդերին» չօգնեց հավասարեցնել հաշիվը:
Մյունխեն. «Բավարիայի» երկրպագուները հետևում են «Վերդերի» հետ խաղին:
Խաղից հետո մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները հատուկ չեմպիոնության համար նախապատրաստված մարզաշապիկներ հագան.
«Բավարիայի» ղեկավարները` ակումբի նախագահ Հերբերտ Հայների գլխավորությամբ տոնում են չեմպիոնությունը:
Մի անգամ «Բավարիան» արդեն չեմպիոն դարձել էր «Վերդերի» հետ խաղի արդյունքներով. դա 2000 թվականին էր:
Բունդեսլիգան հիմնադրվել է 1963 թվականին: «Բավարիան» այն 29 անգամ էր հաղթել: Սա ավելին է, քան մնացած ակումբների տիտղոսները միասին վերցրած`28:
Հանս-Դիտեր Ֆլիկը մրցաշրջանը սկսեց որպես «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնական: Վերջինիս`նոյեմբերի 3-ի պաշտոնանկությունից հետո Ֆլիկը դարձավ գլխավոր մարզչի պաշտոնակատարը, իսկ այս ամսվա 15-ին հաստատվեց գլխավոր մարզչի պաշտոնում: Ապրիլին «Բավարիան» Ֆլիկի հետ 3-ամյա պայմանագիր կնքեց:
Ահա, թե ինչպես են «Բավարիայի» ֆուտբոլիստները լքում դաշտը`Գերմանիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո: