«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն բաց է թողել թիմի այսօրվա մարզումը։ Այս մասին հաղորդում է տարածել կատալոնական ակումբի Twitter-ի էջը։
Հայտարարության մեջ ասվում է, որ պորտուգալացի պաշտպանը բաց է թողել մարզումը Լա լիգայի հորդորով։
Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը երեկ մասնակցել է ծննդյան արարողության, որին մասնակցել է մոտ 20 մարդ։ Սեմեդուն չի կրել դիմակ ու չի պահել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն։























































