Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրում «Լեռնային Արցախը» Ձորաղբյուրի մարզադաշտում ընդունեց «Սևանին» և պարտվեց 1:3 հաշվով:
Այս խաղից հետո «Լեռնային Արցախը» միավորով 19 միավարով 13-րդ տեղում է: «Սևանը» 4-րդն է 47 միավարով:
Հիշեցնենք, որ արցախյան թիմը բաց էր թողել վերջին 3 տուրերի հանդիպումները: ArmSport-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչը հայտնել էր, որ խաղերը չեն կայացել ԱՀ պարետի որոշմամբ: Թիմը տնային հանդիպումներն անցկացնելու է Ձորաղբյուրի մարզաբազայում: