«Բավարիան» դեռ հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերով:
Sky Germany-ի տեղեկացմամբ՝ նախորդ շաբաթ կողմերի միջև բանակցությունների նոր փուլ է ընթացել: Գերմանական ակումբը 40 մլն եվրո է առաջարկել:
«Քաղաքայինները» հասկացրել են, որ պատրաստ են 24-ամյա գերմանացուն վաճառել մոտ 70 մլն եվրոյով:
Չնայած նրան, որ Սանեն պայմանագրի ավարտին` 2021 թվականին կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Բավարիա», մյունխենյան ակումբը ու խաղացողը ևս ցանկանում են գործարքն ավարտել ամռանը: Ընդ որում, «Բավարիան» պատրաստ չէ ցանկացած գնով ստանալ ֆուտբոլիստին: