Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի 2019/20 թթ․ խաղարկությունը։ Գործող չեմպիոն «Արագածը» առաջին տուրի առաջին խաղում հյուրընկալել է ՖԻՄԱ-ին և 137-70 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Արագածի» խաղացող Թավին Կումինգսը, որը 36 միավոր է վաստակել։
Առաջին տուրի մյուս խաղում վաղը՝ հոկտեմբերի 19-ին, նորաստեղծ «Երևանը» կմրցի «Էրեբունիի» հետ։ Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզադահլիճում և կմեկնարկի ժ․20:00-ին։
Մուտքն ազատ է։