Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգնական Հերման Բուրգոսը կլքի «Ատլետիկոն»:
Բուրգոսը Սիմեոնեյի հետ աշխատում է 2011 թ-ից: Նրանք միասին աշխատել են նաև «Կատանիայում» և «Ռասինգում»:
Բուրգոսը փոխել է գործակալին և նախորդ ամռանը չի կարողացել պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ: Մարզիչը որոշել է կենտրոնանալ սեփական կարիերայի վրա: