Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է թիմի հարձակվող Օլիվիե Ժիրուի պայմանագրի երկարաձգումը։
«Այն պահի սկսած, ինչ ես «Չելսի» եմ եկել, Օլիվիեն շատ պրոֆեսիոնալ է իրեն դրսևորել թե՛ որպես խաղացող, թե՛ որպես մարդ։
Նա հրաշալի որակներ ունի թիմին օգնելու համար դաշտում և դրա սահմաններից դուրս։ Իմիջիայլոց, նա կարող է օգնել ոչ միայն իր տաղանդով, այլ նաև օրինակ ծառայել, կիսվել իր փորձով երիտասարդ թիմակիցների հետ։
Ես շատ գոհ եմ, որ նա մնալու է մեզ հետ նաև հաջորդ մրցաշրջանում»,-Լեմպարդի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։