Լոնդոնի «Չելսին» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահ Վիլի Կաբալյերոյի հետ մինչև 2021 թվականը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լոնդոնյան ակումբը օգտվել է 38-ամյա դարպասապահի պայմանագրում առկա դրույթից, որի համաձայն՝ «Չելսին» կարող էր մեկ տարով երկարաձգել գործող համաձայնագիրը։
Կաբալյերոն հանդես է գալիս «Չելսիում» 2017 թվականից։ Լոնդոնյան ակումբի կազմում նա մասնակցել է 9 հանդիպման։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» նույն սկզբունքով երկարաձգել է պայմանագիրը նաև Օլիվիե Ժիրուի հետ։