CONMEBOL-ը ներկայացրել է Ամերիկայի Գավաթ-2020-ի պաշտոնական լոգոն: Մրցաշարը կանցկացվի Արգենտինայի և Կոլումբիայի տարածքներում: Այդ պատճառով լոգոյի վրա օգտագործվել են այս երկու երկրների գույները:
«Ընդունող երկրների գույները մայրցամաքի ֆուտբոլային միության ու երկրպագուների, արևի, դաշտերի հետ խորհրդանիշների հետ գլխավոր դեր են խաղում Ամերիկայի Գավաթ-2020-ի լոգոյում», — գրված է մրցաշարի թվիթերյան էջում:

Copa America-2020-ը կլինի հարավամերիկյան թիմերի միջև տղամարդկանց ֆուտբոլի 47-րդ մրցաշարը, որը կայանալու է հունիսի 12-ից հուլիսի 12-ը Արգենտինայում ու Կոլումբիայում: 1983 թվականից ի վեր սա առաջին դեպքը կլինի, երբ մրցաշարը կհյուրընկալեն երկու պետություններ:
Այս տարվանից սկսած մրցաշարն անցկացվելու է 4 տարին մեկ անգամ: Հետևաբար, հաջորդ մրցաշարը կկայանա 2024 թվականին: