«Չելսիի» նախկին կիսապաշտպան Յեսպեր Գրոնկյաերը վստահություն է հայտնել, որ «կապույտների» նորեկ Հակիմ Զիեշին մեծ հաջողություններ են սպասվում Սթեմֆորդ Բրիջում:
«Զիեշը այն խաղացողներից է, ով իմ ուշադրությունը գրավեց վերջին երկու մրցաշրջանում, չնայած նա «Այաքսի» սան չէ: Մեզ նման խաղացողներ են պետք: Կարծում եմ, որ ամեն թոփ ակումբը հետևում էր նրան և հետաքրքրվում՝ արդյո՞ք նա բավականին լավն է իրենց համար:
Նա ֆանտաստիկ խաղացող է, և ես կարծում եմ, որ նա կխաղա «Չելսիի» մեկնարկային կազմում:
Զիեշը հիանալի ձեռքբերում է «Չելսիի» համար: Բացի այդ, մենք դեռ պետք է տեսնենք Քրիստիան Պուլիշիչի ողջ ներուժը, քանի որ նա ևս հիանալի խաղացող է»,- մեջբերում է Գրոնկյաերին Tribalfootball-ը: